-
18.03.2014|
12:48
Կուսակցականությունը ՄԻՋՈՑ է, գործիք` համախոհ մարդկանց հետ, համատեղած ուժերով, ՀԱՆՈՒՆ ԵՐԿՐԻ` գաղափարական որևէ ուղղությամբ ծառայելու, պայքարելու համար, այլ ոչ թե ՆՊԱՏԱԿ:
-
17.03.2014|
12:08
Ընդդիմությունը Հայաստանում միֆ է, ավելի շուտ՝ ատավիզմ, այն այլեւս «ոչ իշխանական ուժեր» մոդայիկ անունով է իրեն հորջորջում: Իրականում բոլորն էլ գիտեն, որ ընդդիմությունը, որը միատարր չէ, խորհրդարան է գնացել սեփական հարցերը լուծելու:
-
16.03.2014|
13:15
Զարմանալի է, որ շատ-շատերը, նույնիսկ պրոֆեսիոնալ լրագրողները տեղի-անտեղի բողոքում են հեռուստաընկերություններից, բողոքում հատկապես սերիալներից: Հետաքրքիրն այն է, որ բողոքելով հանդերձ գրեթե բոլորը դիտում են այդ սերիալները, և դրանք առայժմ վարկանիշով ամենաբարձր հաղորդումներն են:
-
15.03.2014|
12:14
Մարտի 16-ին տեղի է ունենալու անկախության հանրաքվեն Վենետիկում: Տեղի ակտիվիստները որոշել են անկախանալ, ավելի ճիշտ, վերականգնել Վենետիկի պետական անկախությունը, որը կորսվել է ընդամենը երկու դար առաջ:
-
14.03.2014|
13:05
Եվրամայդանի ժողովուրդը պայքարեց իր սոցիալական վիճակի լավացման, իր սեփական կամքը թելադրելու իրավունքի համար, արդյունքում ստացավ թեյով բուտերբրոդներ և օլիգարխ-նահանգապետներ, որոնք իշխանության եկան ժողովրդի վրա կրակող դիպուկահարների միջոցով:
-
13.03.2014|
11:57
ՀՀ քաղաքական դաշտի օր-օրի նեղացող, իրար գումարվող, իրարից ապահարզան պահանջող, ամուսնության առաջարկ անող ու էդ առաջարկն ընդունող կուսակցությունների գլխավերևում թունավոր գազեր են հավաքվում, որ առաջանում է իրար վրա շնչել-արտաշնչելու արդյունքում:Հ ՀԿ-ի «շեն օջախի» պատերը խոր ճաքեր են տվել, փլուզման վտանգի տակ են:
-
12.03.2014|
14:03
Ցանկացած երկրում իշխանության մաքսիմում ծրագիրը մնում է նույնը` պահպանել սեփական իշխանությունը, եթե հնարավոր է՝ հարատև: Նույն տրամաբանությունն է գործում նաև ընդդիմության դաշտում՝ անել հնարավորը՝ իշխանության գալու համար:
-
11.03.2014|
12:30
ՀՀ առաջին նախագահ Լևոն Պետրոսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հնարավոր է հանդիպեն: Համենայն դեպս, նման հայտարարություններ են անում «բարձրաստիճան» ԲՀԿ-ականները և ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները: Հանդիպման հիմքն էլ դրվել է մարտիմեկյան հավաքին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին փորձեց «կուտ» տալ՝ նրան համեմատելով Իվանիշվիլիի հետ:
-
10.03.2014|
13:13
Ես չգիտեմ ինչ է կատարվում մեր ուղեղի հետ, երբ մենք դադարում ենք զարմանալ: Հիմա կասեք՝ ադապտացվում ենք, այսինքն, մեր ուղեղի որոշ հատվածներ դադարում են իրենց հիմնական ֆունկցիան կատարելուց, և ինչպես օղին է անվերադարձ վերացնում ուղեղի կարևորագույն բջիջները, այդպես էլ այս ադապտացման պրոցեսը բացասաբար է ազդում մեր ուղեղի հետագա գործունեության վրա, ասել է, թե մենք կորցնում ենք ինչ- որ կարևոր բան:
-
09.03.2014|
12:42
Ատամներդ սեղմեք: Լռեք: Քաշվեք ձեր տուն-ամրոցները: Խնամեք ձեր զավակներին: Նրանց ձեռքերը սեղմեք ձեր աչքերին: Չորս կողմը կեղծիք է, սուտ է: Քաշվեք ձեր տուն-ամրոցները: